Չինաստանում 80 մարդ է ձերբակալվել COVID-ի կեղծ պատվաստանյութի տարածման համար

Չինաստանում իրավապահները ձերբակալել են ավելի քան 80 մարդու և առգրավել հակակորոնավիրուսային կեղծ պատվաստանյութի ավելի քան 3000 դեղաչափ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Կեղծ պատվաստանյութի թողարկման ընդհատակյա կետեր են հայտնաբերվել ու ոչնչացվել Ցզյանսու և Շանդուն նահանգներում, ինչպես նաև Պեկինում։

Քննությամբ պարզվել է, որ 2020 թվականի սեպտեմբերից Կուն ազգանունով կասկածյալը, վիթխարի շահութ ստանալու նպատակով, այլ անձանց հետ դավադրությամբ, ֆիզլուծույթը բարձր գնով իրացրել է որպես պատվաստանյութ։

shantnews.am