ԵՄ-ն մտադիր է մինչև ամառվա վերջ պատվաստել չափահաս բնակչության 70%-ին

Եվրոպական միությունը նախատեսում է մինչև ամառվա վերջ պատվաստել տարածաշրջանի չափահաս բնակչության 70 %-ին։ The Guardian-ը հաղորդում է, որ այս խնդիրն իրագործելու համար շվեդ-բրիտանական AstraZeneca ընկերությունը կավելացնի պատվաստանյութի մատակարարումները և դեղամիջոցի առաքման գործընթացը կսկսի ծրագրվածից 1 շաբաթ շուտ։

Անցյալ շաբաթ AstraZeneca-ն հայտարարել էր, որ կարող է ԵՄ-ի պատվերը կատարել միայն մեկ քառորդով, քանի որ եվրոպական գործարաններում արտադրության հետ կապված խնդիրներ կան։

Այժմ ընկերությունը համաձայնել է լրացուցիչ 9 միլիոն դեղաչափ մատակարարել։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ պատվաստանյութի մատակարարումների առումով փետրվար և մարտ ամիսները բարդ փուլ են լինելու։

shantnews.am