Բժիշկների համար 45 մլն դոլար հավաքած բրիտանացին վարակվել է COVID-19-ով

Երկրորդ համաշխարհային պատերազմի բրիտանացի վետերան Թոմ Մուրը, ով բարեգործական նպատակներով հավաքել է 32,8 միլիոն ֆունտ սթեռլինգ (գրեթե 45 միլիոն դոլար), հոսպիտալացվել է նոր կորոնավիրուս (COVID-19) ախտորոշմամբ: Այդ մասին հաղորդել է 100-ամյա գնդապետ Մուրի դուստրը Twitter-ի իր էջում:

«Ուզում էի բոլորին տեղեկացնել, որ այսօր (հունվարի 31-ին) հայրս հոսպիտալացվել է։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նա բուժման կուրս է անցել թոքաբորբի դեմ, իսկ անցյալ շաբաթ նրա հանձնած COVID-19-ի թեստը  դրական արդյունք է տվել: Մինչ օրս նա տանն էր՝ մեզ հետ, սակայն նրան հոսպիտալացնելու անհրաշեշտություն առաջացավ»,- ասված է գրառման մեջ։

Մուրի դուստրը հստակեցնում է, որ հայրը վերակենդանացման բաժանմունքում չէ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի բրիտանացի վետերան Թոմ Մուրը մի օր, երբ իր 100-ամյակը լրանալուն 2 շաբաթ էր մնացել, կազմակերպել է քայլակային մարաթոն իր բակում: Մուրի կազմակերպած մարաթոնը ենթադրում էր 100 պտույտ գործել 25 մետրանոց իր տան բակում։

shantnews.am