Բայդենը երկուշաբթի հանդես կգա ԱՄՆ արտաքին քաղաքակության վերաբերյալ ելույթով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի, փետրվարի 1-ին, հանդես կգա առաջին ծավալուն խոսքով, որում նա կներկայացնի երկրի արտաքին քաղաքականության հայեցակարգը, հաղորդում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով հայտնում է NBC News-ի աղբյուրները։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն  Փսակին ճեպազրույցում ասել էր, որ երկուշաբթի օրը Բայդենը կայցելի Պետդեպարտամենտ, որտեղ կհանդիպի գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինկենի հետ:

Սպասվելիք ելույթը կլինի ԱՄՆ նոր  նախագահի առաջին կարևոր արտաքին քաղաքական ուղերձը՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր և, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Պետդեպարտամենտ կատարելիք այցի ընթացքում:

shantnews.am