Ինչն է կորոնավիրուսի «օգնականը» մարդու օրգանիզմում

Հովարդ Հյուզի բժշկական համալսարանի գիտնականները մարդու օրգանիզմում հայտնաբերել են մոլեկուլներ, որոնք նպաստում են կորոնավիրուսի ներխուժմանն ու զարգացմանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել էր Phys.org հարթակում։

Քլիֆորդ Բրանգվինի թիմը վերլուծություն է անցկացրել, ու դրա արդյունքը զարմացրել է մասնագետներին։ Ներկայացված տվյալների համաձայն՝ մոլեկուլները, որոնք օգնում են կորոնավիրուսին մարդու օրգանիզմ ներխուժել, կոչվում են «հինգերորդ սյուն»։ Դրանք բջջի պաշտպանիչ թաղանթը հաղթահարելու ունակություն ունեն։

Բրանգվինի խոսքով՝ կորոնավիրուսը որպես բջիջը «բացելու» բանալի օգտագործում է խոլեստերինը։

«Խոլեստերինը բջիջների ու որոշ վիրուսների, այդ թվում՝ SARS-CoV-2-ը շրջապատող թաղանթի անբաժան մասն է։ Տրամաբանական է, որ այն անհրաժեշտ է վարակին», – նշել է Բրանգվինը։

Ինժեներ-կենսաֆիզիկոսի խոսքով՝ մարդկանց, որոնց բուժման համար խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղեր են նշանակել, շատ ավելի թեթև են տարել վարակը։

Գիտնականը կարծում է, որ այդ նյութի նման հատկության հայտնաբերումը կարող է նպաստել կորոնավիրուսի դեմ նոր միջոցների մշակմանն ու օգնել այն մարդկանց, որոնք այս պահին պատվաստում չեն ստացել։

Ավելի վաղ Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել էին, որ օրգանիզմի իմունային պատասխանը կորոնավիրուսին հանգեցնում է մի միավորման գոյացմանը, որը նվազեցնում է խոլեստերինը։ Այն գոյանում էր բջջի, ոչ թե վարակի թաղանթից։

armeniasputnik.am