Լեոնարդո Դի Կապրիոն բաց նամակ է գրել ԱՄՆ նախագահին

Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն իր թվիթերյան էջում բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով կլիմայական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումներ ընդունել։

Մեկ օրում այն արժանացել է մոտ 500 հազար հավանության և ավելի քան 4000 մեկնաբանություն հավաքել։
Դերասանը, որը վաղուց զբաղվում է բնապահպանական խնդիրներով, կոչ է արել Ջո Բայդենին դառնալ «կլիմայական նախագահ», որը կարող է հեռացնել մարդկությանն անդունդի եզրից։

«Դուք կարող ենք անել այնպես, որպեսզի ողջ աշխարհում հանածո վառելիքի փոխարեն օգտագործվի մաքուր էներգիան։ Դա կստեղծի մեծ թվով աշխատատեղեր, կնվազեցնի վտանգավոր արտանետումներն ու զուգահեռաբար կվերացնի տնտեսական ու ռասսայական անհավասարությունը»,-վստահ է դերասանը։

Նա հավանություն է տվել Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրին միանալու Բայդենի որոշումը։

shantnews.am