YouTube-ն անորոշ ժամկետով երկարացրել է Թրամփի օգտահաշվի արգելափակումը

YouTube վիդեոհոսթինգն անորոշ ժամկետով երկարացրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշվի արգելափակումը։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։

Սահմանափակումները վերաբերում են նաև Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին, ով այժմ հարթակում գումար աշխատելու իրավունք չունի։

Հունվարի 13-ին հայտնի էր դարձել, որ YouTube-ը 7 օրով դադարեցրել է Թրամփի ալիքում նոր տեսանյութեր ներբեռնելու հնարավորությունն ու ջնջել վերջին տեղադրված տեսանյութը՝ պաշտոնապես որպես պատճառ նշելով այն, որ տեղադրված նյութերը բռնություն են հրահրել։ Այնուհետև արգելքը երկարացվել էր ևս մեկ շաբաթով։

Թրամփի օգտահաշիվներն արգելափակված են նաև այլ սոցցանցերում։

shantnews.am