Ավստրիացի գիտնականները կրիոտոմոգրաֆի օգնությամբ ստեղծել են կորոնավիրուսի իրական 3D մոդելը

Ավստրիական Nanographics գրաֆիկական ընկերությունը ստեղծել է SARS-CoV-2 վիրուսի իրական 3D մոդելը, որը հենց հիվանդության հարուցիչն է: Հեղինակները հայտնել են, որ նախագծի իրականացման համար օգտագործվել է իրական վիրուս, կրիոէլեկտրոնային տոմոգրաֆ և 3D սկաներ:

Պարզվել է, որ վիրուսն այնպիսի տեսք չունի, ինչպես ներկայացվում է համացանցում: Սպիտակուցների պալարները, որոնք նպաստում են վարակի տարածմանը, գտնվում են մակերևույթի վրա քաոսային եղանակով և ոչ թե կոկիկ։

«Մենք օգտագործել ենք մեքենայական ուսուցման և վիզուալիզացիայի առաջադեմ ալգորիթմները՝ ձեզ ցույց տալու իրական SARS-CoV-2 վիրուսի առավել մանրամասն 3D պատկերը, որը ստեղծվել է էլեկտրոնային մանրադիտակով արված պատկերներից», – ասված է ընկերության հայտարարության մեջ:

shantnews.am