ԱՄՆ-ը նախազգուշացրել է կորոնավիրուսի ավելի վարակիչ, եզակի տարբերակի հայտնվելու մասին

ԱՄՆ-ը նախազգուշացրել է կորոնավիրուսի ավելի վարակիչ, եզակի տարբերակի հայտնվելու մասին: Այս մասին հայտնում է CNN- ը՝ հղում կատարելով կորոնավիրուսի թեմայով Սպիտակ տան աշխատանքային խմբի զեկույցին:

Փաստաթղթի համաձայն՝ երկրում աշնանը հիվանդացության աճի տեմպը գրեթե կրկնակի գերազանցել է համապատասխան ցուցանիշները գարնանային և ամառային բռնկումների ժամանակ: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում կարող էր զարգանալ կորոնավիրուսի սեփական տարբերակը, որը կարող է 50 տոկոսով ավելի վարակիչ լինել: Բացի այդ, փորձագետները հայտնում են, որ վիրուսի բրիտանական շտամն է տարածվում Միացյալ Նահանգներում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ԱՄՆ-ի 4.2 միլիոն բնակիչ։

shantnews.am