WhatsApp-ը հունվարի 1-ից կդադարի աշխատել հին սմարթֆոններում

WhatsApp հայտնի մեսենջերը հունվարի 1-ից կդադարի աշխատել հին սմարթֆոններում: Այն սմարթֆոնները, որոնք օգտագործում են IOS 9 կամ ավելի նոր աշխատող կամ ցանկացած հեռախոս, որը չի աշխատում գոնե Android 4.0.3-ով, որը հայտնի է նաեւ որպես Ice Cream Sandwich, այլեւս չեն կարողանա տեղադրել կամ օգտագործել ծրագիրը: Հավելվածի մշակողները հստակեցրել են, որ օպերացիոն համակարգի նշված տարբերակները տեղադրված են գաջեթների հնացած մոդելներում, եւ, հետեւաբար, օգտվողների մեծ մասը իրենց վրա փոփոխություններ չեն զգա, հայտնում է RENtv-ն:

Հին սմարթֆոնների համար հավելվածի սպասարկումը դադարեցնելու WhatsApp-ի մշակողների որոշումը 2021 թվականին կստիպի նման սարքերի տերերին կամ թարմացնել իրենց բջջային օպերացիոն համակարգը, կամ էլ իրենց համար նոր սմարթֆոն գնել:

freenews.am