Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Լարի Քինգը հոսպիտալացվել է COVID-19- ով

Ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը հոսպիտալացվել է այն բանից հետո , երբ նրա կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական արդյունք է տվել ։ Այս մասին  հայտնում է ABC- ն ՝ վկայակոչելով իր աղբյուրը:

Հաղորդվում է, որ 87-ամյա Քինգը բուժվում է Լոս Անջելեսի բժշկական կենտրոններից մեկում։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Լարին պայքարում էր  մի քանի  հիվանդությունների դեմ, և հիմա էլ սրանով է համառ  պայքար տանում », – ասել է ABC- ի աղբյուրը:

Հեռուստաալիքը հիշեցրել է , որ  որ 2017-ին Քինգը խոսել է  թոքերի քաղցկեղի դեմ իր պայքարի մասին: 2019-ի ապրիլին ենթարկվել է անգիոպլաստիկ միջամտության, իսկ անցյալ տարի ինսուլտ էր տարել:

shantnews.am