Մոլորակի ամենատարեց մարդը համարվող ճապոնուհի Կանե Տանական հունվարի 2-ին նշում է ծննդյան 118-ամյակը։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
Տանական Երկրի ամենատարեց բնակչուհու կոչումը կրում է 2018 թվականից։
Անցած տարվա նոյեմբերին հաղորդվել էր, որ 2021 թվականի մայիսին նա պետք է մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքին։ Ծրագրվում է, որ մայիսի 11-ին նա հաշմանդամի սայլակով՝ ջահը ձեռքին կանցնի 200 մետր։ Ճապոնուհին պետք է մասնակցեր 2020 թվականի փոխանցումավազքին, որը պանդեմիայի պատճառով չեղարկվել է։