Այսօր մոլորակի բնակիչների մի մասի համար Արևի խավարման ժամանակ տեսանելի կլինեն «Արեգակի թագը» և մի քանի մոլորակներ

Արևի ամբողջական խավարումը, որի առավելագույն փուլը (1,025) տեղի կունենա այսօր` Մոսկվայի ժամանակով ժամը 19։13-ին, հնարավորություն կտա Լուսնի շուրջ տեսնել հրե օղակ կամ «Արեգակի թագ»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությանը հղումով:

Այս առնչությամբ պլանետարիումից տեղեկացրել են. «Ամբողջական խավարման ժամանակ տեսանելի են «Արեգակի թագը», որը հիշեցնում է հրե օղակ, ինչպես նաև Արևին մոտ գտնվող աստղերն ու մոլորակները», և հավելել՝ ամբողջական խավարումը կտևի շուրջ 2 րոպե։ Միևնույն ժամանակ աստղագետները նաև հստակեցրել են նաև, որ արևի խավարման ամբողջական և մասնակի փուլերը չեն երևա Ռուսաստանի տարածքից։ Ամբողջկան խավարմանը կարող են հետևել միայն Չիլիի և Արգենտինայի բնակիչները, իսկ մասնակի խավարումը տեսանելի կլինի Հարավային Ամերիկայում, Պոլինեզիայում, Անտարկտիդայում, ինչպես նաև Աֆրիկայում։

Պլանետարումից հայտնել են նաև, որ Լուսնի ստվերը Երկրի վրա կընկնի Մոսկվայի ժամանակով ժամը 17։32-ին, Խաղաղ Օվկիանոսի կենտրոնական հատվածում, և կհեռանա 20։53-ին՝ Նամիբիայի ափերից արևմուտք։ Նրա լայնությունը երկրի մակերևույթի վրա կկազմի 90 կմ։

Tert.am