ԱՄՆ-ում կրկին անկարգություններ են տեղի ունեցել մեկ այլ սևամորթի նկատմամբ ոստիկանի բռնության պատճառով. երկու մարդ մահացել է գիշերային ցույցերի ժամանակ

Ամերիկյան Վիսկոնսին նահանգի Կենոշա քաղաքում երրորդ գիշերը շարունակվող անկարգությունների ժամանակ երկու մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հիշեցնելով, որ քաղաքում անհանգստության հրահրման պատճառ է դարձել ոստիկանության կողմից ևս մեկ սևամորթի նկատմամբ ցուցաբերված բռնությունը:

Նշվում է, որ կիրակի ոստիկանության աշխատակիցը կրակել և վիրավորել է 29-ամյա Ջեյքոբ Բլեյքին, մինչ վերջինս թիկնած էր իր մեքենային, իսկ կողքին իր երեխաներն են եղել:

Գիշերվա միջադեպերը տեղի են ունեցել Բլեյքի նկատմամբ բռնության դեմ բողոքի ակցիայի շրջանակներում: Ցույցերը ժամանակ առ ժամանակ վերածվել են անկարգությունների՝ վնաս հասցնելով մասնավոր սեփականությանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ողջ տարածքով մեկ բողոքի ցույցեր էին տեղի ունենում ամիսներ շարունակ՝ պայմանավորված մայիսի 25-ին ոստիկանության նախկին աշխատակցի կողմից սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությամբ:  

Tert.am