Բեռլինում համավարակով պայմանավորված սահմանափակումների դեմ բազմահազարանոց ցույցի ժամանակ 45 ոստիկան է տուժել

Առնվազն 45 ոստիկան է տուժել Բեռլինում տեղի ունեցած տարատեսակ բողոքի ցույցերի ժամանակ, այդ թվում և կորոնավիրուսի պատճառով ընդունված սահմանափակումների դեմ: Այս մասինհայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով բեռլինյան ոստիկանությանը:

«Ներկա պահին իրավապահ մարմինների 45 տուժած աշխատակից է հաշվարկվում, ձերբակալվել է ընդհանուր առմամբ 133 մարդ»,- ասվում է մայրաքաղաքային ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ կարգուկանոնը պահպանելիս է եղել 1100 ոստիկան:

Ամենազանգվածայինը դարձել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ բողոքի ակցիան, որին 20 000 մարդ է մասնակցել: Անկարգություններ են տեղի ունեցել Նոյքոլն քաղաքում:

Հիշեցնենք, որ ցուցարարներն ասել են, որ սահմանափակող միջոցները, այդ թվում՝ դիմակ կրելը, ոտնահարում են իրենց իրավունքներն ու ազատությունները:

tert.am