ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը

ԱՄՆ Գերագույն դատարանը հուլիսի 31-ին որոշում է կայացրել, որով թույլ է տալիս Մեքսիկայի հետ սահմանին պատի հետագա կառուցումը, հաղորդում Է CNN-ը:

Նշվում է, որ իրավապաշտպանները կոչ են արել դատավորներին չեղարկել նախորդ տարվա որոշումը, որը թույլ էր տալիս ԱՄՆ կառավարությանը շարունակել պատի կառուցումը: Քվեարկության արդյունքում հինգ դատավորներ հանդես են եկել շինարարության թույլտվության օգտին, մինչդեռ չորսը դեմ են եղել:

Հեռուստաալիքը նշում է, որ անցյալ ամիս դաշնային վերաքննիչ դատարանը Թրամփի դեմ որոշում էր կայացրել՝ պնդելով, որ վարչակազմը իրավասու չէ առանց Կոնգրեսի թույլտվության Պենտագոնի միջոցները ներգրավել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին լրացուցիչ արգելքներ ստեղծելու համար։

Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը նախագահ Թրամփի նախընտրական քարոզարշավի հիմնական և վիճելի խոստումներից մեկն էր: Ենթադրվում է, որ այն կդառնա ԱՄՆ-ի համար ամենածախսատար նախագծերից մեկը:

Tert.am