ԱՄՆ դատարանը հրաժարվել է հրապարակել Թրամփի և Պուտինի հանդիպման ժամանակ ամերիկացի թարգմանչի արած գրառումները

ԱՄՆ դատարանը հրաժարվել է հրապարակել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ամերիկացի թարգմանչի արած գրառումները, գրում է ria.ru-ն։

Դատավոր Թրեվոր Մակֆադդենը որոշել է, որ գրառումները դաշնային փաստաթղթերի կարգավիճակ չունեն, ուստի հայցվորները՝ ի դեմս երկու ոչ կառավարական կազմակերպությունների, չեն կարող պետդեպարտամենտից պահանջել դրանց հրապարակումը։

Խոսքը 2017 թվականին Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակում նախագահների հանդիպման մասին է։ Washington Post թերթը պնդում էր, որ Թրամփն անձամբ է խլել Պետդեպարտամենտի թարգմանիչ Յուրի Շկեյրովի հանդիպման ժամանակ արված նշումների թուղթը: «Ռուսական կապերի» մասին լուրերի ֆոնին ոչ կառավարական կազմակերպությունները հայց են ներկայացրել դատարան՝ պահանջելով հրապարակել գրառումները։

tert.am