Հայտնի են զբոսաշրջության համար ամենաանվտանգ երկրները

2020 թվականին զբոսաշրջիկների համար ամենաապահով երկիրը Քաթարն է դարձել, հայտնում է Numbeo վերլուծական ծառայությունը: Առաջին տեղում Քաթարն է (հարյուրից 88,1 միավոր), երկրորդում ՝ Թայվանը (84,7 միավոր), երրորդում՝ ԱՄԷ-ն (84,5 միավոր): Այնուհետև գալիս են Վրաստանը, Օմանը, Հոնկոնգը, Սլովենիան, Մեն կղզին, Շվեյցարիան և Ճապոնիան:

Առավել վտանգավոր երկրներն են ՝ Վենեսուելան, Պապուա Նոր Գվինեան, Հարավային Աֆրիկան, Աֆղանստանը, Հոնդուրասը, Տրինիդադ և Տոբագոն, Բրազիլիան, Գայանան, Էլ-Սալվադորը և Սիրիան:

168.am