ԱՀԿ ղեկավաը հայտարարել է, որ կառավարությունները ճիշտ քայլեր չեն անում կորոնավիրուսի դեմ պայքարում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ շատ երկրներ ճիշտ ուղղությամբ չեն ընթանում կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Այս վիրուսը շարունակում է լինել հանրության համար մեկ թշնամին: Սակայն շատ երկրների կառավարությունների և բնակիչների քայլերը դա չեն արտացոլում»,- CNN-ի փոխանցմամբ՝ նշել է ԱՀԿ ղեկավարը:

«Եթե կառավարությունները պարզ չհաղորդակցվեն իրենց քաղաքացիների հետ և համապարփակ ռազմավարություն չմշակեն վիրուսի փոխանցումը ճնշելու և կյանքեր փրկելու համար, եթե բնակչությունը չհետևի ֆիզիկական հեռավորություն պահելու, ձեռքերը լվանալու, դիմակկրելու հիմնական կանոններին, շարժվելու միայն մեկ ուղի կլինի այս ամենի համար: Իրավիճակը ավելի ու ավելի կվատթարանա», – հավելել է Գեբրեյեսուսը:

Tert.am