Դիմահարդարման պարագաներից մինչև պայուսակներ. ԱՄՆ-ն 1,3 մլրդ դոլարի մաքսատուրք կսահմանի Ֆրանսիայից ապրանքների ներկրման համար

Միացյալ Նահանգները մտադիր է 25%-ի չափով հավելյալ մաքսատուրք սահմանել Ֆրանսիայից ապրանքների ներկրման համար. խոսքը մոտ 1,3 մլրդ դոլարի մասին է, գրում է New York Times-ը:

Մաքսատուրքերը գանձվելու են  հաջորդ տարվա հունվարից: Դրանք վերաբերելու են տարբեր ապրանքների՝ դիմահարդարման պարագաներից մինչ պայուսակների ներկրմանը:

Մաքսատուրքերի սահմանումը պայմանավորված է  Ֆրանսիայի՝ թվային ծառայություններ մատուցող ընկերությունների, այդ թվում՝ ամերիկյանների նկատմամբ նոր հարկեր սահմանելու որոշմամբ: Որոշումը վերաբերում է ամերիկյան տեխնոլոգիական հսկաներին, որոնք ստիպված կլինեն Ֆրանսիայում իրենց գործունեության ընդհանուր շրջանառության 3%-ը որպես հարկ վճարել: