Մայամիում պարետային ժամ է սահմանվել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ամենամեծ շրջանում՝ Մայամի-Դեյդում, պարետային ժամ է սահմանվել կորոնավիրուսով վարակումների թվի մեծ աճի պատճառով։ Վերջին մեկ օրում մասնագետները Ֆլորիդայում 10 հազար վարակման դեպք են արձանագրել։ Այս մասին հայտնում է «Գազետան»։

Շրջանի ղեկավար Կառլոս Խիմենեսը որոշել է արգելել տանից դուրս գալը գիշերային ժամերին՝ 22։00-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ արգելքը կգործի անժամկետ՝ մինչև նոր կարգավորումների սահմանումը։

Ժամանցի վայրերը, որ նախատեսվում էր բացել առաջիկա օրերին, այդպես էլ կմնան փակ։

Միացյալ Նահանգները, հիշեցնենք, աշխարհում առաջատարն է վարակման դեպքերի թվով, այնտեղ ավելի քան 2,5 միլիոն արձանագրված վարակման դեպք կա։ Մահվան դեպքերի թիվը գերազանցում է 100 հազարը։Աղբյուրը՝ shantnews.am