Թրամփը կորոնավիրուսը համեմատել է չինական կունգ-ֆու մարտարվեստի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի համավարակը նկարագրելու համար նոր տերմին է օգտագործել՝ հիշատակելով չինական կունգ-ֆու մարտարվեստը, գրում է The Guardian-ը։

Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում իր հետևորդների հետ նախընտրական հանդիպման ժամանակ Թրամփը կորոնավիրուսը համեմատել է կունգ-ֆուի հետ՝ այն անվանելով kung flu (flu-անգլ.՝ գրիպ), դրանով հղում կատարելով չինական մարտարվեստին։

«Այս հիվանդությունն ունի պատմության մեջ ամենամեծ թվով անունները։ Անձամբ ես կարող եմ հիշատակել քունգ ֆլուն։ Շատերը դա անվանում են պարզապես վիրուս, մյուսները՝ գրիպ։ Ո՞րն է տարբերությունը: Մենք ունենք կորոնավիրուսի անվան շուրջ 19-20 տարբերականեր»,- ասել է նա։

Ինչպես հայտնի է, Սպիտակ տան ղեկավարը կորոնավիրուսը բազմիցս անվանել է «չինական վիրուս», ինչն առաջացրել է շատերի վրդովմունքը:

Tert.am