Իսպանիայում հունիսի 21-ին ավարտվեց արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր ավելի քան 3 ամիս առաջ կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ինչպես փոխանցում է El Pais-ը, մարտի 14-ին սահմանված և այնուհետև 6 անգամ երկարաձգված արտակարգ դրության ռեժիմն ավարտվում է այս կիրակի: Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը հեռուստաուղերձի ժամանակ շնորհակալությւոն է հայտնել բոլորին, ովքեր մասնակցություն են ունեցել համաճարակի դեմ պայքարին, սակայն ընդգծել է, որ վիրուսը կարող է վերադառնալ, և պետք է անել ամեն հնարավոր բան՝ նման զարգացումից խուսափելու համար:
Արտակարգ դրության ավարտը նշանակում է, որ ինքնավար համայնքները վերկանգնում են լիակատար իշխանության իրավունքը և այսուհետ ինքուրույն կարող են որոշել, թե ինչ սահմանափակումներ է պետա անել իրենց համայնքում: