Միացյալ Նահանգների պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 26 տրիլիոն դոլարը: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ մեջբերելով ֆինանսների նախարարության տվյալները:
Նշվում է, որ մայիսի 5-ից ի վեր պարտքն ավելացել է 1 տրիլիոն դոլարով, իսկ ապրիլի 7-ին այն կազմում էր 24 տրիլիոն դոլար:
Ամերիկյան ֆինանսական գերատեսչությունից հայտնում են, որ պետական պարտքի աճը պայմանավորված է կառավարության կողմից կորոնավիրուսի համավարակի հետևանքները վերացնելուն հատկացվող տրիլիոն դոլարների ծախսով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ օրենք էր ստորագրել՝ տնտեսության խթանման նպատակով 2 տրիլիոն դոլար հատկացնելու վերաբերյալ: Փաստաթուղթը ներառում է նպաստների վճարում գործազուրկներին, օգնության հատկացում հիվանդանոցներին և աջակցություն մի շարք ոլորտներին:
Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատումներով՝ 2020 թվականին ԱՄՆ պետական պարտքը կաճի մինչև ՀՆԱ-ի 131.1 տոկոսով: