ԱՄՆ ֆոնդային բորսաները կտրուկ անկում են գրանցել հինգշաբթի բացված աճուրդի ժամանակ, քանի որ ներդրողների շրջանում մտավախություն է առաջացել ամերիկյան տնտեսության վերաբացման ֆոնին կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացման պատճառով:
Ինչպես փոխանցում է CNN-ը, Դաշնային պահուստային հիմնադրամը գերցածր տոկոսադրույքով պարտավորվածություններ է ստանձնել՝ արժութավարկային քաղաքականության փոփոխություններին համապատասխան: Սակայն նշվում է, որ կենտրոնական բանկի տնտեսական կանխատեսումները ևս անորոշ են:
Dow Jones արդյունաբերական ինդեքսը հինգշաբթի նվազել է 3.4 տոկոսով կամ 900 կետով, S&P ֆոնդային ինդեքսը՝ 2.7% տոկոսով կամ 500 կետով, իսկ Nasdaq-ը՝ 2.2 տոկոսով:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 2 066 885-ի, որոնցից ավելի քան 115 000-ը՝ մահվան ելքով: