Թրամփը մոտ 3 մլրդ դոլար է հատկացրել անօթևան ամերիկացիներին օգնելու համար

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է, որ 2,96 մլրդ դոլար է հատկացնում անօթևան ամերիկացիներին, ինչպես նաև փողոցում հայտնվելու ռիսկի առաջ գտնվող քաղաքացիներին:

Հայտնի է, որ Թրամփի որոշումը պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրներով:

«Արտակարգ իրավիճակների լուծման դրամաշնորհների ծրագրի շրջանակում 2,96 մլրդ դոլար եմ հատկացնում անօթևան ամերիկացիներին և նաև նրանց, ովքեր կորոնավիրուսի համավարակի հետևանքով կորցրել են աշխատանքն ու եկամուտը՝ հայտնվելով անօթևան դառնալու վտանգի առաջ: Մենք հոգ ենք տանում մեր ազգի ամենախոցելի քաղաքացիների նկատմամբ»,-գրել է նախագահը:

Tert.am