ԱՄՆ-ում Սպիտակ տան համալիրի տարածքը, ներառյալ Լաֆայեթի հրապարակը, հանրության համար փակ կլինի մինչև հունիսի 10-ը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով հինգշաբթի ԱՄՆ Հատուկ ծառայության ներկայացուցչի խոսքերին:
Նշվում է, որ պատճառը արդեն 10-րդ անընդմեջ շարունակվող ցույցերն են: Վերջին օրերին Սպիտակ տան շուրջ արգելապատնեշներ են տեղադրվել՝ ցուցարարներին հեռավորության վրա պահելու նպատակով:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ողջ երկրով մեկ օրեր շարունակ չեն դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար: Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել: