Բիլ Գեյթսը հերքել է մարդկանց չիպավորելու մասին իրեն հասցեագրվող մեղադրանքները

Ամերիկացի ձեռնարկատեր և Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը հերքել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը երկրի բնակչությանը չիպավորելու համար օգտագործելու ցանկության մասին մեղադրանքները: Այս մասին, ինչպես հայտնում է ТАСС-ը, հինգշաբթի հաղորդել է Business Insider-ը:

«Ես երբեք չեմ զբաղվել միկրոչիպերի նման իրերով: Շատ դժվար է հերքել դա, քանի որ դա շատ հիմարավարի և տարօրինակ է»,- ասել է ձեռնարկատերը: Նա նաև մտավախություն է հայտնել, որ նման թեզերը կարող են խոչընդոտել պատվաստանյութի տարածմանը և խմբային իմունիտետի ձեռքբերմանը:

Գեյթսը նկատել է, որ պատվաստանյութի ստեղծումից հետո, անհրաժեշտ է առաջին հերթին այն ուղղել առողջապահական թույլ համակարգով և սոցիալական դիստանցիայի համար պայմանների բացակայությամբ երկրներ:

Tert.am