«Ո՛չ, իսկապես ո՛չ». Մերկելը հաստատել է, որ Գերմանիայի կանցլերի պաշտոնում իր թեկանծությունն առաջադրելու ցանկություն չունի

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերքել է նորությունները այն մասին, որ ցանկանում է կրկին իր թեկնածությունն առաջադրել Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Ո՛չ, իսկապես ո՛չ»,-ասել է Մերկելը՝ պատասխանելով կորոնավիրուսի համավարակի պայմաններում  Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնին իր թեկնածությունը 5-րդ անգամ անընդմեջ դնելու անհրաժեշտության մասին:

Մերկելը հավելել է, որ իր որոշումը «շատ վճռական է»:

Փետրվարին հաղորդվել էր, որ Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը, որը Մերկելի իրավահաջորդն է համարվում, նույնպես չի պայքարելու 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար:

Tert.am