Հիտլերի հայրական տունը կվերածվի ոստիկանական բաժանմունքի

Ավստրիական Marte.Marte ճարտարապետական բյուրոն շահել է Վերին Ավստրիա դաշնային հողում գտնվող տան վերակառուցման տենդերը: Այդ տանը ծնվել է Երրորդ ռեյխի ղեկավար Ադոլֆ Հիտլերը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ավստրիայի ներքին գործերի նախարարությանը, Հիտլերի հայրական տունը վերածվելու է ոստիկանական բաժանմունքի: Շինաշխատանքները պետք է ավարտին հասցվեն 2022 թվականի վերջին: Վերակառուցումը կարժենա 5 մլն եվրո:

Ավստրիայի ԱԳՆ-ն 2019 թվականին հայտարարել էր, որ տունը գնել է նախկին սեփականատիրոջից և որոշել է այն վերածել ոստիկանական բաժանմունքի: 

Մինչև 1965 թվականը XVII դարի այդ եռհարկանի շենքում գրադարան է տեղակայված եղել, այնուհետև՝ բանկի բաժանմունք և դպրոց: 1977-2011 թվականներին շենքի տարածքում արհեստանոցներ են գործել:

Tert.am