Ռուսական նավթի գինը մայիսին բարձրացել է 70 %-ով

Ռուսական Urals ապրանքնիշի նավթի գինը մայիսին բարձրացել է 70 տոկոսով՝ ապրիլյան գնի համեմատ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ֆինանսների նախարարությանը, նավթահումքի գինը կազմում է 31.03 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Միևնույն ժամանակ նշվում է, որ նավթի միջին գինն, այնուամենայնիվ, 2.3 անգամ ավելի ցածր է, քան 2019թ. մայիսին: Այն ժամանակ նավթի մեկ բարելի գինը կազմել էր 70.93 դոլար:

Ապրիլին ռուսական նավթի գինը մոտ 4 անգամ նվազում էր գրանցել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հասնելով 18.22 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:  

Նշվում է, որ գնային տատանումները պայմանավորված են եղել ՕՊԵԿ+ ձևաչափի երկրների միջև պայմանավորվածությունների բացակայությամբ, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի պայմաններում նավթի պահանջարկի նվազմամբ:

tert.am