Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է իր կարողության, ծախսերի, եկամուտների և ֆինանսական պարտավորությունների մասին հայտարարագիրը 2019-ի տվյալների վերաբերյալ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հայտարարագրի համաձայն՝ ուկրաինացի ղեկավարի և նրա ընտանիքի անդամների եկամուտները 2019-ին կազմել են ավելի քան 1 մլն դոլար:
«Հայտարարագրի համաձայն՝ երկրի ղեկավարի և նրա ընտանիքի անդամների եկամուտները 2019-ին կազմել են 28 602 468 գրիվնա (1.06 մլն դոլար): Զելենսկիների ընտանիքը 3.6 մլն գրիվնայի (133 800 դոլար) չափով հարկ է վճարել բյուջե», -ասվում է Զելենսկու մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից ընդգծել են, որ 2019-ի մայիսից Զելենսկին այլևս չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, և եկամուտ է ստանում բացառապես պետական գործերի կառավարմամբ: Ուկրաինայի ղեկավարի աշխատավարձը 2019-ի մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում կազմել է մոտ 7800 դոլար: