Apple-ը և Google-ը թողարկել են սմարթֆոնների համար նախատեսված տեխնոլոգիա, որը թույլ է տալիս կորոնավիրուսով վարակվածների շփումներին հետևել

Apple և Google ընկերությունները թողարկել են սմարթֆոնների համար կորոնավիրուսով վարակվածների շփումներին հետևելու երկար սպասված տեխնոլոգիան, գրում է The Guardian-ը։

Հաղորդվում է, որ ԱՄՆ Ալաբամայի, Հյուսիսային Դակոտայի և Հարավային Կարոլինայի իշխանություններն արդեն սկսել են օգտագործել տեխնոլոգիան։ Ամերիկյան երեք նահանգների իշխանությունները հավանություն են տվել իրենց տարածքում բջջային հավելվածների կիրառմանը, որոնք թույլ են տալիս հետևել կորոնավիրուսով վարակվածների շփումների շրջանակներին:

Apple և Google ընկերությունների համատեղ մշակած տեխնոլոգիան թույլ է տալիս կորոնավիրուսի վարակակիրներին հետևել Bluetooth անլար կապի միջոցով:

Ավելի վաղ ընկերություններն ընդգծել էին, որ չեն զբաղվելու հավելվածների մշակմամբ, այլ միայն տեխնոլոգիան կտրամադրեն:

Նշվում է, որ ներկայում տեխնոլոգիայի ստացման հարցում է ստացվել 22 երկրների և ԱՄՆ-ի մի շարք նահանգների իշխանություններից:

Tert.am