Facebook-ն իր գրասենյակները կվերաբացի հուլիսից` սահմանափակվելով 25% հզորությամբ աշխատանքով

Ամերիկյան Facebook ընկերությունը հուլիսից կսկսի վերաբացել իր գրասենյակները՝ սահմանափակվելով 25% հզորությամբ աշխատանքով, պահանջելով աշխատակիցներից դիմակներ կրել և պարբերաբար չափել ջերմությունը: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:

Ընկերությունը կսահմանափակի հանդիպումների սրահներում մարդկանց քանակությունը, կփոխարինի սրճարանային բուֆետները սննդով, որը կարելի է բերել գրասենյակ: Աշխատակազմը պետք է պարտադիր դիմակ կրի աշխատանքի ընթացքում: Ընկերությունը չի ծրագրում թեստավորել աշխատակիցներին, դա հնարավոր է տեղի ունենա միայն այն ժամանակ, երբ ավելի արագ թեստավորման համակարգեր ստեղծվեն:

Facebook-ն աշխատում է նաև իր երթուղային ավտոբուսներում սոցիալական հեռավորություն ապահովելու ուղղությամբ, այդ ավտոբուսները աշխատակիցներին բերում են գրասենյակներ:

Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները, ինչպիսիք են Facebook, Google, Alphabet Inc.,  Microsoft Corp. ընկերությունները, առաջիններից էին, որ իրենց աշխատակիցներին ուղարկել են տնից աշխատանքի:

Ավելի վաղ Facebook-ը հայտարարել էր, որ այն աշխատակիցները, որոնց աշխատանքը հնարավոր է տնից կազմակերպել, կարող են այդ ռեժիմով աշխատել մինչև տարվա վերջ: Սակայն ոչ բոլոր աշխատակիցների հեռավար աշխատանքն է հնարավոր, այդ իսկ պատճառով հունիսից աշխատակիցների մի մասին հնարավոր է կանչեն աշխատավայր:

Նշվում է, որ հուլիսի 6-ից ծրագրվում է բացել գրասենյակները Եվրոպայում և Ամերիկայում, իսկ որոշ գրասենյակներ Ասիայում կարող են ավելի շուտ վերաբացվել:

Tert.am