ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 1,5 միլիոնը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1,5 միլիոնը, հայտնում է Worldometer վիճակագրական պորտալը:

Ըստ վերջին տվյալների՝ երկրում COVID-19- ից մահացել է 89 511 հիվանդ:

Հիվանդությունից բուժվել է 337 840 մարդ:

Ընդհանուր առմամբ, պորտալի տվյալների համաձայն, աշխարհում ներկայումս վարակված է ավելի քան 4,7 միլիոն մարդ։

Աղբյուրը՝ shantnews.am