Իտալիան հունիսի 3-ից կչեղարկի ճանապարհորդական սահմանափակումները

Իտալիայի կառավարությունը որոշում է ընդունել, որով չեղարկվում են ճանապարհորդական սահմանափակումները ԵՄ անդամ երկրների տարածքից երկիր մտնելիս և դուրս գալիս: CNN-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակվել է շաբաթ, երբ երկիրը սկսում է աստիճանաբար մեղմացնել մարտի 9-ից ընդունված տեղաշարժվելու սահմանափակումները:

Ճանապարհորդական արգելքները երկրի ներսում կչեղարկվեն հունիսի 3-ից, որի նպատակն է վերականգնել երկրի տնտեսության գործունեությունը:

Մայիսի 18-ից երկրի բնակիչներին կթույլատրվի տեղաշարժվել իրենց մարզի տարածքում: Հանրային տարածքներում մեծաթիվ հավաքները դեռևս արգելվում են:

Իտալիայում մինչ օրս վարակման 223 885 դեպք է արձանագրվել, մահվան՝ 31 610: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 72 070 մարդ:

tert.am