Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը «վաղ թե ուշ» կավարտվի, սակայն առողջապահության զարգացումը պետք է շարունակվի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակը վաղ թե ուշ կավարտվի, սակայն առողջապահության առաջնային օղակի զարգացումը պետք է շարունակվի: Պուտինը նման գնահատական է տվել կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ, գրում է ria.ru-ն։

«Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ համավարակը վաղ թե ուշ կհաղթահարենք, այն կավարտվի։ Բայց մեր առջև ինչպես այսօր, այնպես էլ ապագայում մեծ խնդիրներ են դրված մարզերում առողջապահության ենթակառուցվածքների, դրա առաջնային և այլ օղակների զարգացման ուղղությամբ։ Եվ այդ աշխատանքում մենք պետք է օգտագործենք նաև փորձը, որը ձեռք ենք բերել այս ամիսներին»,-ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ ապագայում պետք է ապավինել առավել առաջադեմ տեխնոլոգիական, կազմակերպչական, շինարարական լուծումներին։

tert.am