Ըստ Worldometer-ի տվյալների՝ կորոնավիրուսի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է 4,429,884 մարդ, ապաքինվել է 1,659,797-ը, մահացել՝ 298,174-ը։
Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է․ այնտեղ գրանցվել է վարակման 1,430,348 դեպք։
Առաջին հնգյակում են նաև Իսպանիան (271,095), Ռուսաստանը (242,271), Մեծ Բրիտանիան (229,705) և Իտալիան (222,104)։COVID-19-ից մահացության ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Երկրում կորոնավիրուսը խլել է 85,197 մարդու կյանք։ ԱՄՆ-ին հաջորդում են Մեծ Բրիտանիան (33,186), Իտալիան (31,106), Իսպանիան (27,104) և Ֆրանսիան (27,074)։