Ողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 290 000-ը. Worldometers

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 292 816 մարդ: Այս մասին են վկայում Worldometers կայքի տվյալները:

Իրական ժամանակում թարմացվող տվյալների համաձայն՝ այս պահին վարակված է 4,340,058 մարդ, նրանցից ապաքինվել է 1,602,155-ը, ակտիվ վարակակիր է 2,445,087-ը:

ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով առաջինն է աշխարհում: Միացյալ Նահանգներին հաջորդում են Իսպանիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Գերմանիան: Մահացության ցուցանիշով ԱՄՆ-ն նույնպես առաջինն է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորանավիրուսը համավարակ է հայտարարել:

Tert.am