ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 80 000-ը. Worldometers

«Քովիդ-19» կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից ԱՄՆ-ում մահացել է 80 040 մարդ, վիրուսով վարակվել է 1 347 318 մարդ: Այս մասին վկայում են worldometers կայքի տվյալները:

Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացության և վարակման դեպքերի ցուցանիշով Միացյալ Նահանգներն առաջատար երկիրն է բավականին երկար ժամանակ: Մայիսի 9-ի տվյալներով՝ օրվա ընթացքում ԱՄՆ տարածքում վարակման ավելի քան 25 հազար նոր դեպք է արձանագրվել, մահվան՝ 1422: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 1 029 198 մարդ:

Աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 280 հազար մարդ, վարակվել՝ ավելի քան 4.1 մլն-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:

tert.am