Ալիևը հայտարարել է, թե «Հայրենական մեծ պատերազմում Կարմիր բանակի հաղթանակն անհնար կլիներ առանց ադրբեջանական նավթի»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայրենական մեծ պատերազմում Կարմիր բանակի հաղթանակն անհնար կլիներ առանց Ադրբեջանից նավթ և նավթամթերք մատակարարելու, գրում է ria.ru-ն:

«Ադրբեջանը Կարմիր բանակի համար մատակարարել է նավթի 70%-ը, վառելիքի 80%-ը և քսայուղերի 90%-ը, առանց դրա պատերազմում հաղթանակն անհնար կլիներ»,- ասել է Ալիևը «Ազգային պաշտպանություն» («Национальная оборона») ամսագրին:

Նա ընդգծել է, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է Ադրբեջանի ավելի քան 600 հազար ներկայացուցիչ, նրանցից 300 հազարը զոհվել է:

«Մենք ոգեկոչում ենք պատմության այս օրը, խորապես հարգում ենք մարտի դաշտում և թիկունքում հաղթանակի գործում ներդրում ունեցած անձանց հիշատակը, հարգանքի տուրք ենք մատուցում ֆաշիզմից աշխարհը փրկած սպաների և զինվորների սխրանքներին»,- ասել Է Ալիևը:

Tert.am