Հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսի հիվանդների մոտ հոտառության կորստի աստիճանով կարելի է կանխորոշել հիվանդության հետագա ծանրությունը

Ցինցինատիի համալսարանի վիրաբուժության պրոֆեսոր Ահմադ Սեդագհատը պարզել է, որ կորոնավիրոսով վարակվելու դեպքում վարակակիրների մածամասնության մոտ երրորդ օրը հոտառության կորուստ է ի հայտ գալիս, գրում է Eurekalert-ը։

Պրոֆեսորն ուսումնասիրել է Շվեյցարիայի Արաու քաղաքի կլինիկաներից մեկի կորոնավիրուսի 103  վարակակիրների հիվանդության բնութագրերն ու ախտանիշները՝ վարակի հաստատվելուց հետո վեց շաբաթների ընթացքում։

Պարզվել է, որ հիվանդների առնվազն 61%-ը հաղորդում է հոտառության նվազման կամ կորստի մասին։

«Այս ուսումնասիրության ընթացքում նաև հայտնաբերեցինք, որ հոտառության կորստի ծանրությունը փոխկապակցված է այն հանգամանքի հետ, թե հիվանդի մոտ որքան ծանր կլինեն կորոնավիրուսի մյուս ախտանիշները: Եթե անոսմիան` հոտառության կորուստը, վատթարանում է, հիվանդները հաղորդում են ավելի սուր շնչառական խնդիրների, տենդի և հազի մասին»,- ասել է Սեդագհատը։

Նա նաև զգուշացրել է, որ թեև հոտառության կորուստը կորոնավիրուսի ախտանիշ է, այն միակը և ամենալուրջը չէ։

«COVID-19-ի լուրջ ախտանիշները ներառում են՝ հևոց և շնչառական խանգարումներ»,- հավելել է նա։

Tert.am