Առնվազն 90 000 բուժաշխատող է վարակվել կորոնավիրուսով ողջ աշխարհում. Բուժքույրերի միջազգային խորհուրդ

Կառավարությունները ձախողում են կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ շփվող բուժաշխատողների վարակման և մահացության դեպքերը վերահսկումը և գրանցումը: Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին ասվում է Բուժքույրերի միջազգային խորհրդի (ICN) հայտարարության մեջ:

«Որպես արդյունք ցուցանիշները զգալիորեն թերագնահատվում են: 30 երկրից ստացված տվյալների համաձայն՝ առնվազն 90 000 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 260 բուժքույր մահացել է», -ասվում է ավելի քան 130 երկրի բուժքույրերին միավորող կառույցի հայտարարության մեջ:

Նշվում է, որ կառավարությունները հստակ չեն կարող ասել վարակված և մահացած բուժաշխատողների թիվը, քանի որ տվյալներ չեն հավաքում: 

tert.am