Միացյալ Նահանգները որոշ ժամանակ անց տեղեկություն կտրամադրի, որում մանրամասնորեն կխոսվի կորոնավիրուսի ծագման մասին:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին երեքշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Պատասխանելով հարցին, թե ե՞րբ ամերիկյան իշխանությունները կտեղեկացնեն կորոնավիրուսի ծագման մասին, Թրամփն ասել է. «Մենք բավականին հստակ տեղեկություն կտրամադրենք որոշ ժամանակ անց»: ԱՄՆ ղեկավարը հստակ ժամկետներ չի մատնանշել: