Սաակաշվիլին հայտարարել է, որ Զելենսկին առաջիկա օրերին կհայտնի իր նշանակման մասին

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսա մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, որն ավելի վաղ ծրագրում էին նշանակել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում, հայտնել է, որ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկ-երկու օրվա ընթացքում կհայտարարի իր հավանական նշանակման մասին որևէ պաշտոնում:

«Կարծում եմ, որ նախագահն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում, չգիտեմ, թե երբ կորոշի, դա նրա որոշումն է, ինչ-որ հստակ որոշման մասին կահայտարարի: Ես պաշտոններ որոնող չեմ: Ես ալերգիա ունեմ կառավարություններից»,- РИА Новости-ն մեջբերում է Սաակաշվիլի խոսքը, որով նա հանդես է եկել Украина 24 հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով հարցին, թե երբ պաշտոն կստանա Ուկրաինայում:

Սաակաշվիլին չի պատասխանել հարցին, թե որ ոլորտում կարող է պաշտոնավարել և ինչով է զբաղվելու Ուկրաինայում:  

Ավելի վաղ վերջինս հայտարարել էր, որ Զելենսկին իրեն առաջարակել է դառնալ բարեփոխումների հարցով փոխվարչապես և հանձնարարել է զբաղվել ԱՄՀ-ի (Արժույթի միջազգային հիմնադրամ) և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ բանակցություններով: Այդ առաջարկի համար պետք է քվեարկություն տեղի ունենար Գերագույն ռադայում, սակայն նրա թեկնածությունը չի արժանացել պատգամավորների աջակցությանը:

Tert.am