Ճապոնիայում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գծով կառավարական շտաբը երկրում արտարակարգ դրությունը կերակարաձգի մինչև մայիսի 31-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով վարակի տարածման դեմ պայքարի աշխատանքների ղեկավար, երկրի տնտեսության վերականգնման գծով նախարար Յասութոսի Նիսիմուրայի հայտարարությանը։
«Փորձագետների հետ ժողովում քննարկեցինք արտակարգ դրության ժամկետների և գոտնիների վերաբերյալ հարցերը։ Փորձագետները համակարծիք են, որ ժամկետը պետք է երկարաձգվի մինչև մայիսի 31-ը, իսկ ինչ վերաբերում է գոտիներին, ապա պետք է ներառվեն բոլոր պրեֆեկտուրաները։ Այս մասին պաշտոնական որոշումը կկայացվի շտաբի կողմից»,- նշել է նախարարը փորձագիտական հանձնաժողովի նիստի ավարտից հետո:
Միևնույն ժամանակ 17 նահանգապետ առաջարկել է ուսումնական տարվա սկիզբը ապրիլի 1-ից տեղափոխել սեպտեմբերի 1, ինչպես դա անում են աշխարհի երկրների մեծ մասը։
Ճապոնիայում չնայած արտակարգ դրությանը՝ իրենց աշխատանքը շարունակող մասնավոր անձնաց կամ ընկերությունների նկատմամբ տուգանք չի սահմանվում։ Իշխանությունները ընկերություններին կոչ են արել հեռակա աշխատանքային ռեժիմով աշխատել, իսկ բնակչությանը՝ խուսափել առանց անհրաժեշտությանը բնակարանը լքելուց։ Երկրում արդեն երկու ամիս է ինչ չեն գործում ժամանացի վայրերը, չեղարկվել են համերգները և հանրության մասնակցությամբ սպորտային իրադարձությունները։ Մարտի սկզբից երկրում չեն գործում նաև դպրոցները։