«Վե՛րջ տվեք պարտիզանությանը»․ Ջորջ Բուշ կրտսերը կորոնավիրուսի դեմ պայքարում համախմբվածության կոչ է արել

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը կոչ է արել վերջ դնել կորոնավիրուսի դեմ պայքարում պարտիզանությանը՝ ամերիկացիներին կոչ անելով «հիշել, որ կարեկցանքն ու բարությունը ազգային վերականգնման կարևորագույն և ամենահզոր գործիքներն են», գրում է CNN-ը։

«Մենք պարտիզանական մրցակիցներ չենք։ Մենք մարդիկ ենք, որոնք հավասարապես խոցելի են և հավասարապես հրաշալի Տիրոջ աչքում»,- ասել է Ջորջ Բուշ կրտսերն իր ուղերձում, որը հրապարակվել է Twitter-ում։

«Բուժաշխատողներն իրենց առողջությունը վտանգում են ուրիշների առողջության համար, և մենք նրանց խորապես շնորհակալ ենք: Բոլոր մակարդակների պաշտոնյաները սահմանում են հանրային առողջության պահանջներ, որոնք պաշտպանում են մեզ բոլորիս։ Եվ մենք բոլորս պետք է մեր ներդրումն ունենանք այս պայքարում»,- ասել է Բուշը՝ ընդգծելով, որ «մենք չենք կարող թույլ տալ, որ ֆիզիկական բաժանումը վերածվի հուզական մեկուսացման»։

Բուշի խոսքով՝ 2009 թվականի սեպտեմբերի 11-ից հետո «տեսել է, թե ինչպես է ազգը դառնում մեկ ամբողջություն՝ քաջերին պատվելու, սգացողների հետ սգալու համար»։

«Եվ ես բնավ չեմ կասկածում, որ ծառայության և անձնազոհության այդ ոգին դեռևս կա Միացյալ Նահանգներում»,- ասել է նա։

tert.am