ԱՄՆ-ում ՀՆԱ-ն 2020թ. առաջին եռամսյակում կրճատվել է 4.8 տոկոսով, ինչն առաջին անգամ է տեղի ունենում վերջին վեց տարվա ընթացքում՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի շուրջ տիրող իրավիճակով:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է ԱՄՆ առևտրի նախարարության հայտարարության մեջ: Նշվում է, որ սա տնտեսության առաջին եռամսյակային կրճատումն է 2014թ. ի վեր, ինչպես ամենացածր ցուցանիշը 2008թ. 4-րդ եռամսյակից հետո: Այն ժամանակ ֆինանսական ճգնաժամի ֆոնին տնտեսությունը 8.4 տոկոսովի անկում էր գրանցել:
Հաղորդվում է նաև, որ անցյալ տարվա չորրորդ եռամսյակում ԱՄՆ տնտեսության աճի տեմպը կազմել էր 2.1 տոկոս: