ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 60 000 մարդ. Worldometers

Նոր տեսակի «Քովիդ-19» կորոնավիրուսից Միացյալ Նահանգներում մահացել է 60 495 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի պարբերաբար թարմացվող տվյալները:

ԱՄՆ-ն ողջ աշխարհում առաջատարն է ինչպես կորոնավիրուսից մահացության, այնպես էլ վարակակիրների ցուցանիշով: Ներկա պահին երկրում ավելի քան 843 000 վարակակիր կա: Համաճարակի բռնկման պահից ի վեր վարակվել է 1 048 834 մարդ:

Մեկ օրում ավելի քան 13 000 վարակման և մահվան 1229 նոր դեպք է արձանագրվել երկրի ողջ տարածքում: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 144 352 մարդ:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 31-ին: Ողջ աշխարհում «Քովիդ-19»-ից մահացել է 225 615 մարդ, վարակվել՝ 3 188 596-ը:

Tert.am