Դուբայի իշխանությունները ծրագրում են հուլիսի սկզբից զբոսաշրջիկների առաջ բացել քաղաքի դռները, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Դուբայի զբոսաշրջության և առևտրային մարքեթինգի բաժնի գլխավոր տնօրեն Հելալ Ալ Մարիի խոսքով՝ այդ գործընթացն աստիճանական բնույթ կկրի և համաշխարհային միտումներից կախված՝ կարող է մինչև սեպտեմբեր հետաձգվել։
Նախորդ շաբաթ Էմիրության կառավարությունը հայտարարել է, որ պատրասվում է մեղմել խիստ սահմանափակումների ռեժիմը և թույլ կտա առևտրային ու տրանսպորտային գործունեության որոշ տեսակներին վերսկսել իրենց աշխատանքը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ նախորդ տարի Դուբայը մոտ 16,7 միլիոն զբոսաշրջիկ է հյուրընկալել։